ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
![](/uploads/posts/2024-12/1733897267_aliev-erdogan-690-425.jpg)
Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ Սիրիայում այժմ կսկսվի կայունության շրջան և Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի հետ միասին պատրաստ է աջակցել սիրիացի ժողովրդի հումանիտար խնդիրների վերացմանը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակությամբ նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես բոլոր ոլորտներում, համատեղ գործունեություն են ծավալելու նաև սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության և աջակցության հարցում։