ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԻՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
«Որպես եղբայրական երկիր՝ մենք մեծ հպարտություն և ուրախություն ենք ապրում՝ տեսնելով, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան օրեցօր հզորանում է և իր արժանի տեղը գրավում ամենազարգացած երկրների շարքում։
Ալիևը վստահեցրել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա «Հայրենական պատերազմի ընթացքում և դրանից հետո եղբայրական թուրքական պետության և ժողովրդի միանշանակ քաղաքական աջակցությունն ու վճռական դիրքորոշումն Ադրբեջանի արդար գործի և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»:
«Մենք վճռական ենք՝ ամրապնդելու ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք Շուշայի հռչակագրի շնորհիվ բարձրացել են դաշինքի մակարդակի», - ասվում է ուղերձում։


Читайте также

Оставить комментарий