ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ, ՈՐՈՆՔ ՀԻՄՆՎԱԾ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՄՔԻ ՎՐԱ, ԱՅՍՕՐ ՉՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՆՄԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
«Հարգելի պարոն նախագահ,
Իմ սիրելի եղբայր,
Այս տարի Թուրքիայում նշվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի վեցերորդ տարելիցը։ Խորին հարգանքով և ակնածանքով ենք հիշում նահատակներին, ովքեր իրենց կյանքը տվեցին պետական հեղաշրջման փորձը կանխելու համար։
Վեց տարի առաջ եղբայր թուրք ժողովուրդը, պաշտպանելով իր հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը, իսկական արիության և հերոսության օրինակ ցույց տվեց, ևս մեկ անգամ աշխարհին ապացուցեց իր ուժն ու մեծությունը։ Հուլիսի 15-ի իրադարձությունների կապակցությամբ սահմանված «Ժողովրդավարության և ազգային միասնության օրը» մարմնավորում է հերոս ժողովրդի հավատարմությունն իր Հայրենիքի ու պետության նկատմամբ, հավատարմությանը պետականությանը և ժողովրդավարական ավանդույթներին։
Նրա անսահման հավատն ու վստահությունը Ձեր հանդեպ՝ որպես եղբայրական ժողովրդի իսկական առաջնորդի, Ձեր շուրջ նրա սերտ համախմբվածությունը վճռորոշ դեր խաղաց թուրքական պետության դեմ ուղղված դավաճանությունը կանխելու, ձեր երկրի այս դժվարին խնդրի հաղթահարման գործում։ Այս մեծ հաղթանակը, որը ազգային միասնության և համերաշխության, անսասան կամքի և ուժեղ առաջնորդության հաղթանակ է, ընդմիշտ գրվել է թուրքական պետականության պատմության մեջ։
Ադրբեջանի ժողովուրդը և պետությունը, առաջին իսկ րոպեներից գտնվելով եղբայրական Թուրքիայի կողքին և դրսևորելով համերաշխություն, ամենախիստ ձևով դատապարտեցին պետական հեղաշրջման այս նենգ փորձը։ Մեր ժողովուրդները, որոնք «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա աջակցում են միմյանց թե՛ ուրախ, թե՛ տխուր օրերին, դժվար պահերին փոխադարձ աջակցություն ցուցաբերելով՝ ապացուցում են իրենց եղբայրությունը։ Մենք այսուհետ էլ լինելու ենք Թուրքիայի կողքին բոլոր հարցերում:
Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և եղբայրության, ինչպես նաև մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք կապված են անխզելի կապերով, այսօր չունեն իրենց համանմանը ողջ աշխարհում։ Համոզված եմ, որ մենք շարունակելու ենք վստահորեն շարժվել դեպի դաշինքի նպատակները, որոնք սահմանել ենք Շուշայի հռչակագրում»,- ասված է նամակում։