Իլհամ Ալիև. «Նազարբաևի ելույթը իսկական եղբայրության դրսևորում էր»
Քաղաքական հարցերի լուծման համար անհրաժեշտ է աջակցել միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքալեզու երկրների Համագործակցության խորհրդի 4-րդ գագաթնաժողովում իր ելությում:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք աջակցում ենք միմյանց այն կազմակերպությունների շրջանակներում, որին անդամակցում ենք: Մասնավորապես, մենք զգում ենք միմյանց աջակցությունը ՄԱԿ-ի, Իսլամական Համագործակցության Կազմակերպության, ЕСО-ի շրջանակներում: Այսօր ես ուզում եմ հատուկ ընդգծել հարգելի Նուրսուլթան Նազարբաևի արարքը: Վերջերս Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության հիմնադիր նիստի ժամանակ նա հնչեցրեց Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ադրբեջանի անհանգստությունը:
Մենք երախտագիտություն ենք հայտնում հարգելի Նուրսուլթան Աբիշևիչին: Ադրբեջանական ժողովուրդը բարձր է գնահատում այդ արարքը: Դա՝ իսկական բարեկամության, եղբայրության դրսևորում էր: Միաժամանակ այդ քայլը հիմնված էր արդարության և միջազգային իրավունքի վրա, քանի որ միջազգային հանրության, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններն անձեռնմխելի են», - ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ արդեն երկար տարիներ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է:
«Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ զավթողական քաղաքականություն է վարում: Դրա հետևանքով օկուպացվել են Ադրբեջանի 20 տոկոս տարածքները, ավելի քան 1 մլն մարդ փախստական և հարկադրաբար տեղահանված է դարձել: Ադրբեջանցիների հանդեպ անց է կացվել էթնիկական մաքրման քաղաքականություն, իրականացվել է Խոջալուի ցեղասպանությունը:
Այսօր աշխարհի 10 երկրներ պաշտոնապես ճանաչում են Խոջալուի ցեղասպանությունը», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը: