ԻՐԱՆԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԸ ՄՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔ. ՊՆ
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք և չեզոքացվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից, տեղեկացնում է Թուրքիայի ՊՆ-ն:Սա արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է ԱՄՆ- Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։
Ավելի վաղ այս ամսվա ընթացքում ՆԱՏՕ-ի համակարգերը երեք անգամ խոցել էին այլ հրթիռներ, ինչից հետո Անկարան բողոք էր ներկայացրել և նախազգուշացրել Թեհրանին։ Իրանը նախորդ երեք դեպքերին իր առնչությունը հերքել էր և առաջարկել Անկարային ստեղծել համատեղ հետաքննություն։
Նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են։

