ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՈՎՐՈՒԶԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձում ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նովրուզ Բայրամի կապակցությամբ, մաղթում եմ ձեզանից յուրաքանչյուրին առողջություն, երջանկություն և հաջողություն։
Նովրուզ Բայրամը, որը շատ հին արմատներ ունի Ադրբեջանում, մեր մեծ նախնիների սրբազան նվերն է ներկա սերունդներին։ Այս պայծառ տոնը դարեր շարունակ եղել է մեր ազգային գիտակցության անբաժանելի մասը և առանձնահատուկ ներդրում է ունեցել մեր մշակութային արժեքների ձևավորման գործում։ Նովրուզի ծեսերը իրենց ողջ հարստությամբ արտացոլում են մեր ժողովրդի լավատեսական աշխարհայացքը, բնության հանդեպ անսահման սերը, բարձր բարոյական չափանիշները և ապագայի հանդեպ ամենապայծառ հույսերը։
Վստահ եմ, որ գարնանային թարմացնող մթնոլորտը ավելի կուժեղացնի մեր ձգտումը կառուցել մեր երազանքներին համապատասխան ապագա և մեր վճռականության շնորհիվ մեր ազատագրված նախնիների հողերը կվերածենք գեղեցկության ապաստարանի։
Թող գալիք Նովրուզ Բայրամը լույսով լցնի ձեր սրտերը, ձեզ բոլորիդ պարգևի հաճելի գարնանային տրամադրություն և խաղաղություն, բարգավաճում և առատություն բերի ձեր տներին ու օջախներին։
Շնորհավոր Նովրուզ։

