ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ՎՏԱՆԳԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՄԱՐԵԼ

«Իրանի տարածքային ամբողջականությունը չպետք է կասկածի տակ դրվի, ոչ էլ ռեժիմի փոփոխության նպատակ դրվի», - հայտարարել է Թուրքիայի ատգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում՝ գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ասուլիսում։
Ընդգծելով, որ պատերազմի ընդարձակման վտանգը դեռևս չի մարել, Հաքան Ֆիդանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարևան Լիբանանի ռմբակոծությունները։
Լիբանանը Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշվեց անցյալ շաբաթ, երբ Իրանի դաշնակից «Հեզբոլլահը» հարձակվեց Իսրայելի վրա՝ ԱՄՆ-իսրայելական հարվածներից ու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո։


Читайте также

Оставить комментарий