ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԼԱՉԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները։
Այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Թուրք նախարարը հայտարարել է, որ Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներն անարդար են։
«Ապահովվել է բժշկական տարանցում, մարդասիրական օգնություն է ցուցաբերվում։ Լաչինի ճանապարհը ադրբեջանական հող է, և Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել Լաչինում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։


Читайте также

Оставить комментарий