ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ԲՈՐԵԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և Լաչինի միջանցքի հիմնահարցերը:
Բարձր ներկայացուցիչը և նախարարը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները:
Բայրամովն ասել է, որ Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ:
Բայրամովը նաև պնդել է, որ Լաչինի միջանցքը պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը:
Բայրամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի ճանապարհը:


Читайте также

Оставить комментарий