ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության, նախարարները խոսել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի ընթացիկ զարգացումների մասին:
«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերով համագործակցելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում: