ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎՆ ԸՆԴԳԾԵԼ ԵՆ «3+3» ՁԵՎԱՉԱՓԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։
Տարածաշրջանային իրավիճակի շուրջ կարծիքներ փոխանակելիս Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը։
Արտգործնախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակման՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունը։
Ռուսական կողմը հաղորդում է, որ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ համադրել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացման, տարածաշրջանային բարենպաստ մթնոլորտի համար տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին տեսակետները։ Լավրովը շեշտել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների բոլոր համալիր հարցերի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերը շարունակելու կարևորությունը։