ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «3+3» ՁԵՎԱՉԱՓԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները: Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` նրանք անդրադարձել են Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով», - նշված է հաղորդագրության մեջ։
Թեև Հարավային Կովկասում քաղաքական երկխոսության նոր ձևաչափ ստեղծելու Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնության՝ «3+3» հարթակի մասին խոսվում է շուրջ մեկ տարի, սակայն, մինչ այս պահը հստակ չէ՝ ինչ տեսք է այն ունենալու։


Оставить комментарий