Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը

irevanaz.comԱդրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ կարգավորումն ու ընդհանուր առմամբ իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Չավուշօղլուն քննարկել է ԼՂ կարգավորումը նաև դեկտեմբերի սկզբին Ալանյայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Հաջորդ շաբաթ կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը, և Բաքվին հետաքրքրում է Թուրքիայի դիրքորոշումը շատ հարցերով՝ ասել է Մամեդյարովը։



Читайте также

Оставить комментарий