ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հայտնել է Երևանի և Բաքվի բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ համապարփակ խաղաղության պայմանագրի նախապատրաստման հեռանկարների վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում իր հայ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը», - ընդգծել է թուրք նախարարը:
Նա նշել է, որ Միրզոյանի հետ քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը և այս ուղղությամբ հետագա քայլերը:
«Իմ գործընկերը (Միրզոյանը) տեղեկացրել է ինձ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Դրանք շարունակվում են։ Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա օգուտ կբերի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, դա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար», - ասել է Չավուշօղլուն: