ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՎԵՐԱՆԱՅԻ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ապագան և ճակատագիրը սերտորեն կապված են», - ընդգծել է նա։
Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։
«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, և մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը: Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ այժմ տարածաշրջան պետք է գա խաղաղությունն ու համագործակցությունը։ «Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման վրա՝ իրականացնելով կարեւոր ծրագրեր։ Դա անելու համար բոլոր երկրները պետք է հասկանան միմյանց և պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք է հետ մնա, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։