ԲՈԲ ՄԵՆԵՆԴԵՍԻ ԿԻՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԵՋ

Ինչպես հայտնում է Associated Press-ը, համապատասխան որոշումը կայացրել է դատարանը, որի լսումը տեղի է ունեցել նույն Մանհեթենի դաշնային դատարանում, որտեղ մեկ այլ երդվյալ ատենակալ ավելի վաղ նմանատիպ մեղադրանքներով մեղավոր էր ճանաչել Բոբ Մենենդեսին։ Նախկին սենատորը 11 տարվա ազատազրկման կսկսի կրել հունիսին։
Նադին Մենենդեսի դատավճիռը նշանակված է հունիսի 12-ին։
Հիշեցնենք, որ Բոբ Մենենդեսն ամուսնացել է Նադին Արսլանյանի հետ 2020 թվականին։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Քուինս նահանգի Բայսայդ քաղաքի հայկական եկեղեցում։ Արսլանյանը լիբանանյան ծագումով հայ է։ Իր երկրորդ կնոջ ազդեցության տակ Մենենդեսը քարոզարշավ է իրականացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։