ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԴՐԵՆ ԽԱՂԱՂ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ, այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։
«Մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համար։ Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է՝ փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
«TRIPP-ով և ԱՄՆ-ի վերսհոկողությամբ հաղորդակցության պրոյեկտով մենք նոր տրանսպորտային միջանցք ենք ստեղծում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախչըվանով, Թուրքիայով դեպի Եվրոպա, ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ասելով, որ կարգավորման գործընթացն ընթանում է հայ-ադրբեջանականին զուգահեռ:
«Անշուշտ, այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- հավելել է նա:

