ՋԵՅՄՍ Օ՛ԲՐԱՅԵՆ. ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻևԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Մենք վճռականորեն աջակցում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող խաղաղ գործընթացին։
Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Նրա խոսքով, կողմերի խաղաղության ցանկությունը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Ինչո՞ւ է դա կարևոր: Քարտեզին նայելով՝ տեսնում ենք, որ Կենտրոնական Ասիան աներևակայելի հարուստ է, բայց այս երկրների մուտքը համաշխարհային շուկա հնարավոր է միայն Ռուսաստանի և Չինաստանի միջոցով։ Եթե մեզ հաջողվի ճանապարհ բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք դուրս կգան համաշխարհային շուկա, և նրանց կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից կնվազի։ Այս խնդիրը կապված է երկրների՝ համաշխարհային շուկա մուտք գործելու անկախ ընտրության հետ»,- հավելել է Ջեյմս Օ’Բրայենը։


Читайте также

Оставить комментарий