ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆՈՒՄ. ՋԵՅՄՍ Օ'ԲՐԱՅԵՆ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերի 13-ին պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայնի» բյուրոյի ղեկավար Նայք Չինգին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած կալանավորների փոխանակմանը։
«Կարծում եմ, որ իսկապես կարևորն այն է, որ երկու երկրները խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում: Նրանք անցած շաբաթ հայտարարեցին այս կալանավորվածների ազատ արձակման մասին, իսկ այժմ՝ հենց այս շաբաթ, կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ», - ասել է Օ'Բրայենը:


Читайте также

Оставить комментарий