ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ԴՈՆՖՐԻԴԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը:
Մտքեր են փոխանակվել Ադբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի և հեռանկարի, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ:
Բայրամովը խոսել է հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների մասին:
Քերըն Դոնֆրիդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սատարում է տարածաշրջանում կայունություն ապահովելու ջանքերը, կարևորել է խաղաղության գործընթացի շարունակումը՝ երկու երկրների լիդերների և արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում:


Читайте также

Оставить комментарий