ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԵՆԶԻՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ, ՈՐՔԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՇԱՏ ՇԱՀԱՎԵՏ Է ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄԻՐԶՈՅԱՆ
Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ՝ շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։

