ՄԻՐԶՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԱԼ ԱՅՆՊԻՍԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԵՆ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար:
Այս մասին հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը ֆինական «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն», - ասել է Միրզոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ բաղադրիչի՝ խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա»: