ՄԻՐԶՈՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հայաստանը տրամադրված է շարունակելու Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումները։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը։
«Հայկական կողմը տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք՝ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև հետագայում տարօրինակորեն շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզները այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը»,- ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով ականների տեղակայման վերաբերյալ նոր տեղեկատվությունը վերականգնելու։