ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ. ԲԱՎԱԿԱՆ Է ԱՊՐԵԼ ԽԱԲԿԱՆՔԻ ՄԵՋ
Հայաստանը տրամադրված է կառուցել տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն:
Այս մասին հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք տրամադրված ենք կառուցել տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ընդդիմության գնահատականով կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և քննադատության է արժանի Թուրքիայի հետ սկսված երկխոսությունը, Արարատ Միրզոյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել ընդդիմության զանազան հարցերով տեսակետները, սակայն հիշեցրեց վերջին տարիներին տարբեր կառավարությունների կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները:
«Այդ նույն ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից որևէ տարի գրեթե չի եղել, երբ Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլիներ: Այդ հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թույլ տվեք, որ տարբեր՝ իրենց ընդդիմադիր հռչակած անձինք խաբեն: Բավական է ապրել խաբկանքի մեջ: Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է: Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել միմյանց հետ ու ոչինչ չթաքցնել: Պետք չէ տարիներ շարունակ գնալ բանակցել մի բան, հետո տանը՝ տարբեր ամբիոններից հայտարարել բոլորովին ուրիշ բան, առաջ տանել ուրիշ քարոզչություն»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է իր կողմից տարվող բանակցություններին, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ ինչ ինքը բանակցում է, Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ուղիղ ձևով ներկայացնում է: