ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը ու Հաքան Ֆիդանն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է երկրի ԱԳՆ-ն:
Նրանք մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և ընթացող հակամարտությունների շուրջ։ Ըստ հաղորդագրության, Ֆիդանն ու Բայրամովը վերահաստատել են իրենց ընդհանուր համոզմունքը, որ հակամարտություններն ու ռազմական բախումները պետք է կարգավորվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Ֆիդանին նախօրեին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլխամ Ալիևը: Նրանք անդրադարձել են էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությանը, մտքեր փոխանակել դեպի էներգակիրների միջազգային այլընտրանքային շուկաներ տանող նոր երթուղիների շուրջ։
Ալիևն ու Ֆիդանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարները, անդրադարձել տարածաշրջանային խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։


Читайте также

Оставить комментарий