ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Իլհամ Ալիևը պատմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացների մասին։
Հաքան Ֆիդանը Բաքու էր ժամանել «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների՝ Բաքվում անցկացված հավաքին մասնակցելու նպատակով։