ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ՎԵՐՋԵՐՍ ԵՍ ԽՈՍԵԼ ԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ՝ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատասխանել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման մասին լրագրողների հարցին։
«Պարոն Պուտինը նախօրեին հանդիպել էր պարոն Իլհամ Ալիևի հետ։ Նա նույնիսկ ինձ ասաց. «Ձեզ եմ փոխանցում Իլհամ Ալիևի ողջույնները»։
Վերջերս ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Իլհամ Ալիևն ինձ ասաց, որ գործընթացը շարունակվում է դրական հունով։
Ինչպես գիտեք, ոչ վաղուց Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը և ԵՄ խորհրդի նախագահը։ Իլհամ Ալիևն ինձ հետ զրույցի ընթացքում նույնպես դրական է որակել այդ հանդիպումը։ Մեր տեղեկություններով՝ գործընթացները շարունակվում են, և հուսով եմ, որ առաջիկայում կկատարվի ևս մեկ օդանավակայանի բացում, որը կընդգրկի այս տարածաշրջանը»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Читайте также

Оставить комментарий