ՄԵՆՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆՔ ՕՐ ԱՌԱՋ ՈՒՆԵՆԱԼ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ, ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՇԱՏ ԻՆՏԵՍԻՎ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԳԵՏՆԻ ՎՐԱ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Նախ տարվա գլխավոր իրադարձությունն օգսատոսի 8-ին տեղի ունեցած վաշինգտոնյան գագաթնաժողովն էր, համաձայնություններն ավելին էին, քան TRIPP-ը, այդտեղ արձանագրվեց խաղաղության հաստատումը, նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, այդտեղ սկզբունքեր ամրագրվեցին, համաձայն որոնց պետք է տեղի ունենա ընդհանուր ապաշրջափակումը, այսինքն կողմերը հանձն առան, որ ամբողջ ապաշրջափակումն տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության,  սահմանների անխախտելիության, ինքնիշխանության, իրավազորության և սրա շրջանակներում ասվում է, որ լինելու է TRIPP: Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, օր առաջ գործարկել TRIPP ենթակառուցվածքները, այդ թվում գուցե երկաթուղին կարող է լինել, օբյեկտիվորեն և այդ երկաթուղով և Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ և նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել և ընդհանրապես երրորդ երկրները կարող են կապվել իրար հետ»,- նշել է նա։
«Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն»,- ավելացրել է Միրզոյանը։


Читайте также

Оставить комментарий