ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԵՂՈՒԿ ԳԱԶ ԵՎ ԲԻՏՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԿՓՈԽԱԴՐՎԻ ԵՐԵՎԱՆ․ՊԱՊՈՅԱՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել ՀՀ-ից Ռուսաստան բեռների տարանցման տրամադրման վերաբերյալ հարցում.
«Այսպիսով մենք դե ֆակտո, միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», - ասել է նա:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ-ն շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:


Читайте также

Оставить комментарий