ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՎԻ. ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր՝ ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են:
«Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններ են, բնականաբար, պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում:
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն՝ ներմուծումը և արտահանումը ապահովելու համար:
Պապոյանն փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին. - «Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի և այն, ինչ երկաթուղով գալիս է մինչև Հայաստանի սահման և այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ և Հայաստան -Ադրբեջան ցամքային սահմանով գա: Ես կարծում եմ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան», - ընդգծում է նախարարը:
Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել:


Читайте также

Оставить комментарий