ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Ադրբեջան և Հայաստան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - գրել է ԱՄՆ նախագահը:


Читайте также

Оставить комментарий