ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է՝ ԳԱԶԱՅԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ» ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ. ԱԳՆ

Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ադրբեջանն, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ միջազգային համագործակցության, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման գործում», - ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին: Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ որոշ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրի: Դրանց թվում են՝ մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Բելառուսը:


Читайте также

Оставить комментарий