ՀՈՒՆՎԱՐԻ 4-ԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՋԱՆՔԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հունվարի 4-ին նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների պատվիրակությանը։Պատվիրակությունը շնորհավորել է Իլհամ Ալիևին անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման շրջանակներում ձեռք բերված նվաճումների համար։
Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը՝ Իլհամ Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ՝ շեշտը դնելով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման, ինչպես նաև Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի տարանցման վրա՝ Ադրբեջանի տաարծքով: Ալիևը հույս է հայտնել, որ TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Ազատության աջակցության մասին» օրենքի անարդար 907-րդ մասը անհամատեղելի է երկրների միջև հարաբերությունների ներկայիս վիճակի հետ։ Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնելու այս դրույթը և հույս է հայտնել, որ Կոնգրեսի անդամները կշարունակեն այն լիովին չեղյալ համարելու իրենց ջանքերը։

