ԵԹԵ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՀԱՍՆԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ. ՇԱՄԻԼ ԱՅՐՄ
Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության և երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն։ Այս մասին հայտնել է Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրմը, որ Միլի Մեջլիսում մասնկացում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստին:Նրա խոսքով՝ Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ թուրքական աշխարհի շրջանակում։
Այրմը ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործողությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունությունն ապահովելու գործում։
Նրա խոսքով, Ադրբեջանի դերը էներգետիկայի, անվտանգության և առևտրի ոլորտներում, ինչպես նաև Թուրքիայի ռազմավարական դիրքը որպես էներգետիկ հանգույց, կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

