ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ԶՐՈՒՑԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հանդիպման մասին հայտնել է, որ այն տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», և որ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։