ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ, ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐ ՕԼԱՖ ՇՈԼՑԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդիպումից հետո լքել էր սենյակը, հանդիպումը շարունակվել է երկկողմ ձևաչափով։