ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ՕԼԱՖ ՇՈԼՑԻՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՏԵՂԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՄԱՏՈՒՑՎԵԼ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կանցլերը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության այցը Ադրբեջանի Խանքենդի քաղաք՝ այն անվանելով դրական քայլ։
Իլհամ Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Նախագահը պատմել է կենտրոնական կառավարության կողմից Ղարաբաղի հայ բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնության մասին, նշել է, որ հայ բնակիչներին տեղերում ծառայություններ են մատուցվել միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտներում, սկսվել է գրանցման գործընթացը, և այդ նպատակով առանձին պորտալ է ստեղծվել:


Читайте также

Оставить комментарий