ՇԱՌԼ ՄԻՇԵԼ. ՄԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆՔ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ: ԱՅՍ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՐՁԱՎ ՇԱՏ ԼԱՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել էոր եռակողմ ձևաչափով իրԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:

Այդ մասին նա հայտնել է Քիշնևում հնգակողմ ձևաչափով հանդիպումից հետո, որին երեք գործիչներից բացի մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել մակրոնը և Գերմանիայի կամնցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք ունեցանք Բրյուսելում քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար», - ասել է Միշելը:

Նրա խոսքով, դա վկայում է, որ կողմերը քրտնաջան աշխատում են և մտադիր են աջակցել հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերին:

«Ես նաև հայտնեցի, որ ցանկանում եմ նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին հրավիրել հանդիպման՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա նշանակում է, որ մենք կանենք ամեն ինչ Եվրամիության կողմից, որպեսզի օգնենք ավելի էական առաջընթաց ապահովել կարգավորման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:



Читайте также

Оставить комментарий