ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՌԱՅՍՕՐ ՈՉ ՄԻ ՀԵՏՔԱՅԼ ՉԻ ԱՐԵԼ. ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հաստատման հարցում. երկխոսությունն ու դիվանագիտությունը դիտվում են որպես առաջնահերթ լծակներ այս ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ նշելով, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի խթանումն էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Խաղաղության դռները տարածաշրջանում, որտեղ շատ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այս շանսը և գործեն պատասխանատու կերպով»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Միաժամանակ նա կարևոր քայլ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև կարևոր է որակել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Առայսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,- ասել է Թուրքիայի նախագահը։