ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկխոսությունը, նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Երևանի քայլերը Բաքվի նկատմամբ դրական ազդեցություն կունենան մեր քայլերի վրա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանից դրական քայլեր է ակնկալում տարածաշրջանում։
«Հայկական սփյուռքը՝ լինի Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում, դեմ է (Թուրքիա-Հայաստան) երկխոսությանը, ինչը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք բավարար քայլեր չենք տեսնում Երևանի կողմից Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահը վերհիշել է Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը.«Ես նրան (Փաշինյանին) պարզ և հստակ փոխանցեցի Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխկապակցվածության վերաբերյալ։ Երևանից ակնկալում ենք արդյունավետ քայլեր: Այս պահին ես չեմ կարող ասել (կարգավորման) որևէ մակարդակի հասնելու մասին։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ և նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերից բխող բացասականը»,- ասել է Էրդողանը։