ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆ. ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ, ԱՊԱ ԱՅԺՄ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԱԿԻ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ

Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «դեմ եմ միջանցքի բացմանը» հայտարարությունը:  
«Թերևս մտածելու տեղիք է տալիս, երբ մի կողմից նա նման բան է ասում, իսկ մյուս կողմից՝ ուզում է հանդիպել ինձ հետ։ Եթե նա ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ, ապա այժմ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի։ Մենք փակ չենք դիվանագիտության համար: Իսկապես, նա Վրաստանի վարչապետի միջոցով ինձ փոխանցել է հանդիպելու ցանկությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան կարող է դիվանագիտական կապեր հաստատել», - հավելել է Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները կհաղթահարվեն։


Читайте также

Оставить комментарий