ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում։
«Ադրբեջանը ԵՄ նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ, աջակցում է՝ Բրյուսելի եռակողմ գործընթացին և տարածաշրջանային խաղաղության օրակարգին՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով, և այս առումով Բաքուն բազմաթիվ խաղաղարար նախաձեռնությունների, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հեղինակ է հանդիսանում։
Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում՝ ԵՄ-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումների անցկացմանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը աջակցում է ուղիղ և երկկողմանի երկխոսությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շուրջ»,- գրել է Հ.Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий