ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՓՈՒՄՆԵՐԸ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ «3+3» ՁԵՎԱՉԱՓ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բաքուն դիվանագիտական ուղիներով շարունակում է գործընկերների հետ քննարկել՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ստեղծման հարցը։
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Այս ձևաչափը որոշում է տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները։ Այս պահին դիվանագիտական խողովակներով այս հարցի շուրջ շփումներ են ընթանում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին: Մենք պատրաստ ենք այս ձևաչափի հիման վրա շարունակել մեր քննարկումները և ստեղծել նոր մեխանիզմ, տարածաշրջանային համագործակցության հարթակ»,- «Աշխարհը COVID-19-ից հետո» խորագրով Բաքվի VIII գլոբալ ֆորումի շրջանակում ասել է Հաջիևը: