ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԻՇՆԵՎՈՒՄ
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած ոչ պաշտոնական հնգակողմ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
«Որոշվել է, որ հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա եռակողմ (Ալիև-Միշել-Փաշինյան) հանդիպում, նույն ժամանակահատվածում տեղի կունենա նաև արտգործնախարարների հերթական հանդիպումը Վաշինգտոնում՝ բանակցությունների առանցքը լինելու է խաղաղության պայմանագիրը»,- հայտնել են աղբյուրները:
Ընդ որում՝ նրանք նշել են, որ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններն ավելի համակարգված են։ «Այսօրվա հանդիպմանը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությունը, ընդհանուր առմամբ, կրում էր ոչ պաշտոնական բնույթ։ Հիմնական քննարկումներն ընթանում են եռակողմ ձևաչափով՝ Շառլ Միշելի աջակցությամբ։ Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: