ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիսի 14-ին կայացել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պաշտոնյաները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների «բրյուսելյան ձևաչափի» վերականգնման կապակցությամբ։
Միշելն ու Ալիևը նաև անդրադարձել են երկու հարևան երկրներին առնչվող վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, Վաշինգտոնի բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, իրավիճակին ադրբեջանա-հայկական սահմանին, ինչպես նաև Ալիևի, Միշելի և Փաշինյանի մասնակցությամբ այսօր կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգին։