ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՄ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այս մասին հայտնում է Արտաքին գործունեության եվրոպական ծառայությունը։
Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Հաջիևի և Գրիգորյանի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հարցերին առնչվող լայն շրջանակ՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակություն»,– ասվում է հայտարարության մեջ:
Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որի ժամանակ, ինչպես նշվում է, Ադրբեջանն ու Հայաստանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի: