ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԽՈՍԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի Եվրոպական աշխարհամասի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալիևը շնորհավորանքներ է փոխանցել Ֆրանսիայի կողմից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դաշինքում Ֆրանսիայի նախագահությունը կլինի հաջող և արդյունավետ։
Ադրբեջանի նախագահը «գոհունակությամբ է հիշել անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած հանդիպումները»։
Իլհամ Ալիևը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ այդ ձևաչափով հանդիպումը՝ ընդգծելով, որ այն դրական հնարավորություններ է ստեղծում Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։
Ֆրանսիացի պաշտոնյայի այցը Ադրբեջան տեղի է ունենում Բաքվի և Փարիզի հարաբերություններում հերթական լարվածության ֆոնին։