ԼԵՅԼԱ ԱԲԴՈՒԼԱՎԱ. ՆԱԽԱՐԱՐ ԼԸ ԴՐԻԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ֆրանսիայի արտգործնախարարի ելույթն այս երկրի Ազգային ժողովում։
«Ցավոք, հունվարի 18-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդես եկավ դիվանագետին ոչ վայել հայտարարությամբ։ Այսպես, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Էրիկ Սիոտտին, ով սադրիչ նպատակներով փորձել է վիրավորել Ադրբեջանի Հանրապետության նախագահին, պետք է խիստ նկատողության ու պատժի արժանանար։ Սակայն, փոխարենը արտգործնախարարը Լը Դրիանը «ձևով և բովանդակությամբ անընդունելի» է անվանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին, ով անօրինական այց է կատարել Ադրբեջանի Ղարաբաղի մարզ:
Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ կապված Վալերի Պեկրեսի Ադրբեջան կատարած անօրինական այցի հետ, միանգամայն տրամաբանական է և ճիշտ։ Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ պետության ղեկավարի հայտարարությունն անպատասխանատու և անընդունելի մեկնաբանելը հակասում է դիվանագիտական ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի նման պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը դա չի հասկանում:
Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Վալերի Պեկրեսեի, Միշել Բարնիեի և Բրունո Ռետայոյի անօրինական այցի վերաբերյալ լիովին օրինաչափ է. սա համարժեք պատասխան է Ադրբեջանի օրենքները խախտողներին։ Պեկրեսի թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում նրան Ադրբեջանի օրենքները չկատարելու իրավունք չի տալիս։ Նա պետք է ընդունի դրանք, ինչպես և ցանկացած այլ օտարերկրյա քաղաքացի: Միաժամանակ կուզենայինք ընդգծել, որ եթե Ֆրանսիայի կամ մեկ այլ երկրի ներկայացուցիչն անօրինական կերպով այցելի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ իր Սահմանադրությանը և համապատասխան օրենսդրությանը համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ։