ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը, թե «պատերազմը չպետք է ներկայացում բեմադրելու առարկա լինի»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ լավ կլինի, եթե Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ցանկացած հարց մեկնաբանելուց առաջ հայացք գցի իր երկրին և ուշադրություն դարձնի, թե ինչպես են այնտեղ լուծվում այս կամ այն հարցերը:
«Միթե Ֆրանսիայի դեսպանը, մի երկրի, որն իր պատմության ընթացքում բազում պատերազմներ է վերապրել և տարբեր թանգարաններում ցուցադրել է այդ պատերազմներին վերաբերող ցուցանմուշներ, իսկ դեսպանի ասածով՝ «ներկայացումներ բեմադրել», իրավունք ունի մեզ ասելու, թե ինչ անել թշնամուց առգրավված ռազմաավարի հետ:
Հետաքրքիր է նաև, որ Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի պարտությունը անվանել է «արժանապատիվ պարտություն»:
Միգուցե Ֆրանսիայի դեսպանը համարում է, որ Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը, որը տևեց գրեթե 30 տարի, նույնպես «արժանապատիվ օկուպացիա» էր:
Արժանապատիվ երկիրը, առաջին հերթին, չի հավակնի հարևան երկրի տարածքին, չի գրավի այդ տարածքների մի մասը, կոպտորեն չի ոտնահարի միլիոնավոր մարդկանց իրավունքները և նպատակաուղղված կերպով չի սպանի մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին:
Արժանապատիվ երկիրը ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո ահաբեկչական խմբավորում չի ուղարկի այլ երկրի տարածք, չի վտանգի մարդկանց կյանքը՝ թաքցնելով ականադաշտերի քարտեզները: Ըստ ամենայնի, Ֆրանսիայի դեսպանը արժանապատվության մասին այլ պատկերացումներ ունի», - ասել է Լեյլա Աբդուլլաևան: