Վիետնամում Ադրբեջանի դեսպանը կոշտ պատասխանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին

irevanaz.com

Հանոյում կայացել է «Կանանց դերի ուժեղացումը խաղաղության հաստատման և պահպանման գործում. Պարտավորություններից մինչև արդյունքներ» թեմայով միջազգային խորհրդաժողովի բացման արարողությունը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի և Վիետնամի արտաքին գործերի նախարարության կողմից:  
Ինչպես տեղեկացրել են Վիետնամում Ադրբեջանի դեսպանատնից՝ միջոցառմանը սովորական և վիրտուալ ձևաչափով մասնակցել են տարբեր երկրների ԱԳՆ ղեկավարներ և նրանց տեղակալներ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, տարվեր ՈԿԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ: 
Իր ելույթում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը անդրադարձել է երկրորդ Ղարաբաղյան պատերազմին և անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին:  
Ի պատասխան Հայաստանի ԱԳՆ ղեկավարի ելույթին՝ Վիետնամում Ադրբեջանի դեսպան Անար Իմանովը հայտարարել է, որ ագրեսոր երկիրը հենց Հայաստանն է, որն էլ սանձազերծել է պատերազմը:



Читайте также

Оставить комментарий